Առնվազն 17 մարդ է զոհվել Հոնդուրասի ատլանտյան ափին երկու հակամարտող խմբավորումների բախման հետեւանքվ, հայտնում են տեղական իշխանությունները:

Նիկարագուայի եւ Հոնդուրասի ավազակախմբերը վաղուց մրցակցում են Գրասյաս-ա-Դիոս երկրամասում, որտեղից նրանք հարավամերիկյան կոկաինով արագընթաց կատերներ են ուղարկում դեպի ԱՄՆ, հաղորդում է BBC-ն:

Իշխանությունների տվյալներով, զոհերի թվում է նիկարագուական խմբավորման պարագլուխներից Վիկտոր Սենտենյոն: Նրա հանցակիցները հեռացել եւ տարել են պարագլխի դին: