Նայրոբիի գլխավոր միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Քենիայի Capital FM ռադիոկայանը:
Reuters գործակալության տվյալներով, Jomo Kenyatta International օդանավակայանը փակ է թռիչքների համար, ուղեւորներն ու անձնակազմի մի մասը տարհանվել են:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Հրդեհի պատճառը պարզվում է, զոհերի եւ տուժածների մասին տեղեկատվություն չկա:
Իշխանությունները հայտարարել են հրդեհի հետեւանքների վերացման պատրաստակամության մասին: Հրդեհը տարածվել է օդանավակայանի ժամանման սրահում, որտեղ ուղեւորները սահմանային գրանցում են անցնում եւ ստանում ուղեբեռը:





























