Լվովի երկրամասի Ժովկվա քաղաքում ադրբեջանցի է սպանվել։ Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին։
Տեղի հիվանդանոց է հասցվել ծանր վիրավորված ադրբեջանցի տղամարդ, որն արդյունքում մահացել է բժիշկների ձեռքերում՝ չնայած ձեռնարկված վերակենդանացնող քայլերին։ Միջադեպի մասին բժիշկները հաղորդել են իրավապահներին, որոնք որոնում են հանցագործներին։
Տարածված լուրերի համաձայն՝ տղամարդն իր բիզնեսն է ունեցել՝ երկրամասում մոթել եւ բար է բացել։ Նրան ծանր վիրավորել են կրծքի եւ որովայնի հատվածում։ Հարձակման պատճառները ճշտվում են։





























