Մեծ Բրիտանիայում որոնում են հանդուգն հանցագործի, ով խոշոր կողոպուտ է կատարել մոդել եւ դիզայներ Պետրա էքքլսթոունի առանձնատնից։ Վերջինս «Ֆորմուլա-1»-ի գլխավոր փրոմութեր, 82-ամյա անգլիացի միլիարդատեր Բերնարդ էքքլսթոունի դուստրն է։

Մոդելի տուն մտնելու համար, գողը ներկայացել է որպես «ղազախստանցի միլիոնատեր» Օլեգ, գրում է The Daily Mail պարբերականը։ Նա իբրեւ թե պետք է գներ մոդելի առանձնատունը, որն արժե 32 մլն ֆունտ։ Այս մասին գրում է NEWSru.com-ը։

Մոդելի խոսքով՝ գողացվել են իր ադամանդներով ականջօղերն ու Rolex ժամացույցը։ Գողոնի արժեքը գնահատվում է 500 հազար ֆունտ ստերլինգ։