Հունգարիայի դատարանը 4 նեոնացիստների մեղավոր է ճանաչել գնչուների սպանությունների մեջ, որոնք իրականացվել են 2008-2009 թվականների ընթացքում։ Նրանցից երեքը ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի, եւս մեկը 13 տարով է ազատազրկվել։
The Guardian-ը նշում է, որ մեղադրյալները 13 ամիս շարունակ հարձակումներ են գործել գնչուական ընտանիքների վրա, ինչի արդյունքում սպանվել է 6 մարդ եւս մի քանիսը վիրավորվել են, այդ թվում՝ 4 տարեկան երեխա։ Հանցագործներն իրենց «արդարության ջատագովներ» են համարել եւ պատժել են գնչուներին՝ նրանց ժողովրդի գործած հանցագործությունների համար, հաղորդում է «Gazeta.Ru»-ն։
Այդ հանցագործություններից հետո հունգարական ոստիկանության քննադատել էին՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանել չկարողանալու համար։





























