Մոսկվան կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդատապարտի Սիրիայի հյուսիսում քրդերի զանգվածային սպանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Գանայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ցնցված էինք այն հաղորդագրություններից, որ Սիրիայի հյուսիսում մոտ 450 խաղաղ քրդեր են սպանվել, մոտ 100 երեխաներ գազանաբար սպանվել են միայն նրա համար, որ իրենց ցեղի տղամարդիկ պայքարել են «Ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Բռնության մասշտաբներն անցնում են թույլատրելի բոլոր սահմանները։ Պետք է անհապաղ վերջ դնել դրան։ Հուսով եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն առանց վերապահումների կքննադատի այդ գործողությունները»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, մեջբերում է RT-ն։