Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մեկնաբանել է հուլիսի 14-ին Լուցկում տեղի ունեցած միջադեպը, երբ Ուկրաինայի քաղաքացին նրա ուսին ձու է կոտրել։ Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի հետ բարեկամության համար, ինքը պատրաստ է եւս մեկ անգամ «զոհել մեկ դյուժին ձու», հաղորդում է Լեհական ռադիոյի Ուկրաինական ծառայությունը։
«Հանուն հարեւանների հետ բարեկամության կարելի է զոհել մի դյուժին ձու. Ես դա ժպիտով եմ ասում»,-ասել է Կոմորովսկին։ Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն։
Հիշեցնենք, որ Կոմորովսկի Լուցկ էր ժամանել, որպեսզի մասնակցեր Վոլինսկիի ողբերգության 70-ամյակին նվիրված պատարագին։ Արարողությունից հետո նախագահին էր մոտեցել մի երիտասարդ եւ ուսին ձու ճզմել։





























