Հայկական ստորաբաժանումները կմասնակցեն ԱՊՀ-ի՝ «Ռազմական համագործակցություն-2013» ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքներին, որոնք կմեկնարկեն օգոստոսի 13-ին։ Ինչպես «էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է բարձրաստիճան հրամանատարներից մեկը, վարժանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի եւ Տաջիկստանի ԶՈւ-ի ներկայացուցիչներ։
Զինվորականի խոսքով՝ «բելառուս զինվորականները կժամանեն իրենց ЗРС С-300ՓՍ տեխնիկայով։ Ուկրաինան կներկայանա օդուժով», փոխանցում է «Ինտերֆաքս-Զապադ»-ը։




























