Հայաստանում 2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 120-ը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 19 մարդ զոհվել է, 166-ը՝ ստացել մարմնական վնասվածք: 6 պատահար տեղի է ունեցել վարորդների ոչ սթափ լինելու պատճառով, արդյունքում 3 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել մարմնական վնասվածք: