Հայաստանում մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, բացահայտվել է 3-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 8 դեպք, բացահայտվել 7-ը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 120 դեպք, բացահայտվել է 99-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք: