Ադրբեջանում 2009 թվականին գրանցվել է ՀՆԱ 9,3 տոկոսի աճ, որի արդյունքում այդ երկրում ՀՆԱ-ն կազմել է 34,6 միլիարդ մանաթ (43,25 մլրդ դոլար): Այս մասին Ադրբեջանի Միլի մեջլիսում լրագրողներին հայտնել է այդ երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն:
«Ադրբեջանի ՀՆԱ-ն հասել է 34,6 միլիարդ մանաթի: Այսպիսով, 2008-ի համեմատ ՀՆԱ աճը հասել է 9,3 տոկոսի: Ոչ նավթային ոլորտում այդ աճը կազմել է 3,2 տոկոս»,- ասել է նա՝ հավելելով, որ գնաճը 2009-ին Ադրբեջանում կազմել է 1,5 տոկոս:
Բացի այդ, ըստ Ռասիզադեի, Ադրբեջանում միջին աշխատավարձը ավելացել է 8,6 տոկոսով՝ հասնելով 298 մանաթի (372 դոլար կամ 147 հազար դրամ): Միջին կենսաթոշակն Ադրբեջանում 2009-ին կազմել է 100,4 մանաթ (125 դոլար կամ 50 հազար դրամ):



























