Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների միջեւ մայիսին Երեւանում կկայանա համաժողով։ Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Էմիրությունների գործարարները հետաքրքրված են հայկական մրգի եւ բանջարեղենի ներմուծմամբ։ Նրա խոսքով՝ քննարկվում է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում եւ Դուբայում բեռնափոխադրող ընկերություններ ստեղծելու հարցը։ «Հայաստանից լոգիստիկ ընկերությունները վաղ առավոտյան կհավաքեն միրգը եւ բանջարեղենը, թարմ վիճակում կտեղափոխեն սառնարաններ, որից հետո դրանք կարտահանվեն Դուբայ, այնտեղից էլ՝ Պարսից ծոցի երկրներ»,- NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս նշեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ԱՄԷ-ի բեռնափոխադրման զարգացած հնարավորություններն օգտագործելով՝ Հայաստանը հնարավորություն կստանա դուրս գալ Պարսից ծոցի երկրների շուկա։
Հասանելի է
русскийՏեղադրություն



























