Ռուսաստանի եւ Բելառուսի տնտեսական ներգրավման տեսանկյունից միասնական դրամական արժույթի անցնելը ճիշտ քայլ կլինի։ Այս մասին մարտի 16-ին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հույս է հայտնել, որ կողմերն այս հարցում առաջ կշարժվեն։

Ինչպես նա նշել է, միասնական դրամական արժույթը կհեշտացնի փոխադարձ հաշվարկները եւ կնվազեցնի տնտեսական գործունեության մասնակիցների ծախսերը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը առաջարկել է հանել համատեղ տնտեսական գոտու տուրքերը, որը կսկսի աշխատել 2012 թ. հունվարի 1-ից։