Վրաստանի քաղաքացիները մինչեւ մայիսի 1-ը ազատված կլինեն Թուրքիայի հետ սահմանն անցնելու վճարումներից։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն։ Նրա խոսքով, բեռնված տրանսպորտային միջոցները սահմանն անցնելու համար վճարում են 1200, իսկ դատարկները՝ 600 եվրո։ Որպես նմանօրինակ որոշման պատճառ՝ թուրքական կողմը նշել է բեռների փոխադրման համար ձեւափոխված միկրոավտոբուսների մեծ հոսքը։
2010 թ. մայիսի 1-ից Վրաստանի քաղաքացիների համար կգործեն նախկին սովորական կանոնները։



























