Բրուքլինի Բրաունսվիլի շրջանում տարերայնորեն ծագած փողոցային հրաձգության արդյունքում սեպտեմբերի 1-ի երեկոյան 1 տարեկան տղա է սպանվել:
Փոքրիկը մանկասայլակում է եղել, երբ ծնողները փողոցն են անցել: Նա վախճանվել է Բրուքլինի համալսարանի հիվանդանոցում, ուր նրան հասցրել էին ձախ կիսադեմի վիրավորվելուց հետո:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակող հանցագործը փորձել է սպանել երեխայի հորը, ով ավելի վաղ դատապարտված է եղել, փոխանցում է «Pravda.Ru»-ն: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:





























