Գետենբորգում ճանապարհին հայտնված սկյուռիկը ավտոպատահարի պատճառ է դարձել: Միջքաղաքային ավտոբուսի վարորդը, տեսնելով ծառից ցած թռած սկյուռիկին, փորձել է շրջանցել եւ, կորցնելով կառավարումը, հարվածել է ծառին:
«Վարորդը պետք է թույլատրված արագությամբ շարժվեր, սակայն որոշել է ճանապարհը զիջել սկյուռիկին, որն էլ դարձել է վթարի պատճառ», – հայտնել է Վեստրա Գյոթալանդի ոստիկանության հերթապահի օգնական Հենրիկ Շտերները: Նա նաեւ ենթադրել է, որ վարորդը կենդանիների սիրահար է, գրում է The Local շվեդական բաժանմունքը:
Ավտոբուսի 40 ուղեւորներից 6-ին աննշան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վարորդը չի տուժել, սակայն, գտնվելով շոկային վիճակում, նույնպես դիմել է բուժօգնության, հաղորդում է lenta.ru-ն: Սկյուռիկի ճակատագրի մասին չի հաղորդվում:





























