Տոկիայի մերձակայքում տեղակայված Կոսիգայ քաղաքում փոթորիկ է գրանցվել. տասնյակ մարդիկ հիվանդանոցում են հայտնվել: Քաղաքի իշխանությունները հաղորդում են, որ փոթորկի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 27 մարդ:
Ոստիկանությունը հաղորդում է նաեւ կողաշրջված ավտոմեքենաների, մոտ 20 վնասված շինությունների մասին:
Այսօր հայտնի է դարձել այն մասին, որ եւս մեկ սմերչ է գրանցվել Նոդա քաղաքի շրջանում: Այնտեղ զոհերի մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն:





























