Իրաքի պաշտոնանկ արված նախագահ Սադդամ Հուսեյնի Ruger M77 հանրահայտ հրացանը ԱՄՆ Rock Island Auction աճուրդում վաճառքի է հանվել. լոտի մեկնարկային գինը 7,5-15 հազար դոլար է: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 13-15:

1988թ ԱՄՆ-ում պատրաստված հրացանը, ամենայն հավանականությամբ,  Հուսեյնին է նվիրել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը: Հրացանի վրա գրված է Հուսեյն անունը եւ ընծան նվիրելու տարեթիվը՝ 1993թ հունվարի 16, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրացանը «առգրավվել» էր 2004թ մարտին՝ Բաղդադի նախագահական պալատի գրավման ժամանակ: Հետագայում այն փոխանցվել է ՀԿՀՎ-ին:

Հիշեցնենք, որ Հուսեյնին ձերբակալել էին 2003թ դեկտեմբերին եւ մահապատժի ենթարկել 2006-ին՝ Ադ-Դուջեյլ գյուղի 148 բնակիչների սպանության մեղադրանքներով: