Բրյուսելում ապրող Բելգիայի դաշնային ոստիկանության տեսուչն իր բնակարանում 118 ընտանի կենդանի է պահել, մասնավորապես` ճագարներ, գերմանամկներ, ծովախուզուկներ եւ շինշիլաներ:
Բելգիայում առանց համապատասխան թույլտվության թույլատրվում է պահել հինգից ոչ ավելի ընտանի կենդանի: 6-30 կենդանի պահելու համար պահանջվում է տեղի ղեկավարության առանձին թույլտվությունը, իսկ 31 եւ ավելիի համար` մարզային իշխանությունների համաձայնությունը:
Պարզվել է, որ միայնակ կինը համապատասխան թույլտվություն չի ունեցել, սակայն նրան դատական պատասխանատվության ենթարկելու միջոցներ չեն ձեռնարկվի, քանի որ ոստիկանության տեսուչն անձամբ է դիմել կենդանիների պաշտպանության կազմակերպություններից մեկին` խնդրելով ընդունել իր կենդանիների մեծ մասին, քանի որ արդեն չի կարողանում խնամել նրանց:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Բելգիայի կենդանիների պաշտպանության կազմակերպությունները վերջին ժամանակներս նշում են այսպես կոչված animal hoarding-ի կամ կենդանիների «հավաքման» գործընթացի կտրուկ աճ, որը հաճախ բնորոշ է 50-ից բարձր միայնակ կանանց:





























