Չինացի 5-ամյա փոքրիկ տղան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ օդաչու:

Հե Իդը «Bee 3» ինքնաթիռով 35 րոպեանոց թռիչք է իրականացրել Պեկինի արգելանոցի վրայով: Նրա հետեւում նստած է եղել հրահանգիչը, սակայն տղան ինքնաթիռն ինքնուրույն է կառավարել, հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:

Նրան դա անել սովորեցրել է հայրը, որին չինական մամուլը կոչում է «Արծվահայր»: Հայրը որդուն ստիպել է նաեւ այլ էքստրեմալ առաջադրանքներ կատարել: Փոքրիկը արդեն զբոսանավ է կառավարել, հորդառատ անձրեւի ժամանակ բարձրացել է Ֆուձիամա լեռը, իսկ նախորդ տարի -13 աստիճան ցրտի պայմաններում մերկ վազել ձյան վրա:

Ինչպես նշում է NEWSru.com-ը, որոշ դիտորդներ ենթադրում են, որ հայրը պարզապես «օգտագործում է որդուն՝ հռչակ ձեռք բերելու համար»: