1870-1980 թթ ընթացքում եվրոպացիների միջին հասակը ավելացել է 11 սանտիմետրով, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ փոփոխությունները խոսում են այն մասին, որ ներկայիս ԵՄ տարածքում կյանքը գնալով ավելի բարեկեցիկ է դառնում:

Նախորդ դարի ընթացքում Եվրոպայի տարածքում բնակվող տղամարդկանց միջին հասակը 167 սմ-ից դարձել է 178 սմ, պարզել են հետազոտողները, որոնք ուսումնասիրել են 15 երկրների տղամարդկանց աճի դինամիկան:

Հետազոտողները կարծում են, որ այդ փոփոխությունները կապված են աստիճանաբար բարելավվող կենսապայմանների հետ: Այս մասին հաղորդում է «Vetsi.Ru»-ն:

Ընդ որում, հետազոտության հեղինակները համոզված են, որ 20-րդ դարում ապրող մարդիկ չէին կարողանա գոյատեւել 21-րդ դարի պայմաններում: