Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու կողմից օդի արհեստական սառեցման գործընթացը եւ մոլորակում նկատվող գլոբալ տաքացումը միմյանց հետ փոխկապակցված են: Այս մասին իրենց զեկույցը նրանք հրապարակել եմ American Scientist ամսագրում:

Փաստաթղթում բացատրվում է, որ գլոբալ տաքացմամբ պայմանավորված ծայրաստիճան շոգը 72 տոկոսով ավելացնում է օդափոխիչների պահանջարկը: Իսկ դրանք իրենց հերթին աշխատանքի ընթացքում ավելացնում են ածխաթթու գազի արտադրությունը: Մթնոլորտում դրա պարունակության ավելցուկը ուժեղացնում է գլոբալ տաքացման ազդեցությունը: Այդ կերպ շրջանը սեղմվում է:

Շինություններում օդի արհեստական սառեցման համար առավել շատ էներգիա ծախսվում է ԱՄՆ-ում: Այնտեղ շինությունների ավելի քան 87 տոկոսը հագեցած են օդափոխիչ համակարգերով: Օրական օգտագործվում է 185 մլրդ կՎտ/ժ, հաղորդում է Russia Today-ը:

Գիտաշխատող Մայքլ Սիվակը կազմել է այն երկրների ցուցակը, որտեղ սառեցման համակարգերը լայնորեն տարածված են: 25 երկրների ցուցակում են հայտնվել աֆրիկյան 7 եւ ասիական 14 պետություններում ընդ որում ցուցակը գլխավորող ԱՄՆ-ում կլիման առավել մեղմ է: Մյուս երկրները փորձում են հետ չընկնել: 2010թ.-ին Չինաստանում վաճառվել էր օդի սառեցման 50 մլն սարքավորում, Հնդկաստանում նման սարքավորումների վաճառքը տարեկան ավելանում է 20 տոկոսով: