Տարեց  64-ամյա ամերիկուհի Դայանա Նայադը լողալով անցել է Ֆլորիդայի ջրանցքը: Նա Հավանայից մինչեւ Ֆլորիդա Քիս կղզիախումբ ընկած  177 կմ-ը հաղթահարել է 53 ժամում: 

Նայադին ուղեկցել են հինգ օժանդակ նավակներ, որոնք ապահովել են նրան սնունդով եւ ջրով, ինչպես նաեւ հետեւել նրա վիճակին, հայտնում է Reuters-ը:

1997թ. Ֆլորիդայի ջրանցքը լողալով անցել էր 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին, սակայն Նայադն առաջին կինն է, որը կարողացել է այն հաղթահարել առանց շնաձկան ցանցի: Միաժամանկ նա ռեկորդ է սահմանել`  օվկիանոսն առանց շնաձկան ցանցի եւ ոտնաթիակների լողալու, հայտնում է lenta.ru-ն: Լողորդուհին թունավոր մեդուզաներից պաշտպանող հատուկ քսուք է օգտագործել:

Կուբայից մինչեւ Ֆլորիդա հեռավորութունը Նայադը հաղթահարել է հինգերորդ անգամից: Առաջին փորձը նա կատարել էր 35 տարի առաջ, երբ 28 տարեկան էր: