Միսիսիպիի բնակիչները գետում շուրջ 330 կգ քաշ ունեցող ալիգատոր են որսացել: Ամերիկյան նահանգում նման քաշը ռեկորդային է այդ տեսակի կենդանու համար: Նախորդ ռեկորդը եղել է 316 կգ, 2008 թվականին:

Որսորդներից մեկի խոսքով՝ իրենք ալիգատորին որսալու համար ծախսել են երկու ժամ, իսկ հետո եւս 4 ժամ փորձել են նրան քարշ տալ դեպի նավակը:

Ալիգատորների որսի սեզոնն ավարտվում է սեպտեմբերի 9-ին, հաղորդում է NEWSru.com-ը:

Պատմության մեջ ամենամեծ ալիգատորին որսացել են 1890 թվականին, Լուիզիանա նահանգում, որի երկարությունը կազմել է 5,84 մետր, իսկ քաշը՝ ավելի քան 900 կգ: