Միջերկրական ծովում նկատված հրթիռներն արձակել են Իսրայելն ու ԱՄՆ-ը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Հրթիռներն արձակվել են ԱՄՆ-ի հետ համատեղ փորձարկումների շրջանակում՝ Միջերկրական ծովի ավազանից : Դրանք հաջող տեղորոշվել են Իսրայելի ռադարների կողմից», - ասել է զրուցակիցը:
Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ Միջերկրական ծովում արձակված հրթիռները թիրախային համակարգերի փորձարկումներ են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ ռուսական հրթիռային հարձակման նախազգուշական սարքերը բալիստիկ երկու հրթիռի մեկնարկ էին գրանցել Միջերկրական ծովում: Ըստ Սիրիայի՝ հրթիռները ծովն էին ընկել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աղբյուրը հերքել էր ամերիկյան նավերի մասնակցությունը:





























