ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ԵՄ երկրների ԱԳ նախարարներին ոչ պաշտոնական հանդիպման է հրավիրել՝ քննարկելու Սիրիայի խնդիրը: Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Վիլնյուսում սեպտեմբերի 7-ին՝ Պետերբուրգում G20 գագաթաժողովից մեկ շաբաթ անց: Այնտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը: 

AFP գործակալությունը հաղորդել է, որ ամերիկացի պաշտոնյայի հրավերի մասին խոսվում է արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նամակում:

AFP-ի տեղեկություններով՝ եվրոպացի նախարարների հանդիպմանը, հնարավոր է, միանա ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը, Քերիի մասնակցությամբ հանդիպմանը «ամենայն հավանականությամբ կքննարկվի ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման եւ ԵՄ-ից ակնկալվող արձագանքի հետ»: