Բարաք Օբաման Սանկտ Պետերբուրգ իր այցի ծրագրի շրջանակներում նախատեսում է հանդիպել ռուս իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ «Քրաուն պլազա» հյուրանոցում:

Օտարերկրյա աղբյուրները հաղորդում են, որ հրավիրվածների թվում են նաեւ ԼԳԲՏ-ակտիվիստները: Buzzfeed կայքը հաղորդում է, որ կոնֆերանսին կմասնակցեն սանկտպետերբուրգյան «Վիխոդ» կազմակերպության ներկայացուցիչները:

ABC News-ն ընդգծում է, որ ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահը, հաճախ են Ռուսաստան այցելելիս հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Կրեմլի թեթեւ զայրույթը հարուցելով: Սակայն ԼԳԲՏ-ակտիվիստների հետ նման բարձր մակարդակում առաջին անգամ են շփվելու, փոխանցում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Բարաք Օբաման չեղյալ էր հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը պետք է կայանար Մոսկվայում՝ գագաթաժողովից առաջ: