Մերկա քաղաքում, որը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից 100 կմ դեպի հարավ է գտնվում, գնդակոծել են Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի ավտոշարասյունը: Հարձակման հետեւանքով տուժածներ չկան:

Հարձակումը կազմակերպել էին ծայրահեղական «Ջամաաթ աշ-Շաբաբ» խմբավորման անդամները: Գրոհայինները նռնականետներ են կիրառել, հայտնում է  pravda.ru-ն:

Ներկայումս «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ են գտնվում երկրի հարավային եւ կենտրոնական  շրջանների հսկայական տարածքներ: