ԵՄ-ն անհրաժեշտ է համարում Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ «Ժնեւ-2» կոնֆերանսի անցկացումը՝ չնայած սիրիական իշխանությունների դեմ Արեւմուտքի առանձին երկրների՝ ռազմական միջամտություն իրականացնելու որոշմանը: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրի Էշթոնը:
«Մեզ համար կարեւոր է հնարավորինս շուտ հրավիրել «Ժնեւ-2» կոնֆերանսը»,-Բրյուսելում սեպտեմբերի 3-ին լրագրողներին է ասել Մայքլ Մեյնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պատասխանելով քիմիական զենքի կիրառման մասին ԵՄ վերաբերմունքի վերաբերյալ հարցին՝ Էշթոնը ասել է, որ Բրյուսելը «նկատի է առել այն տեղեկատվությունը, որը ստացվում է Վաշինգթոնից, Փարիզից եւ մյուս մայրաքաղաքներից», սակայն գերադասում է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացություններին՝ նախքան որոշակի եզրահանգումների գալը:





























