Սկանդալային համարում ունեցող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դիմել է շվեդական ոստիկանությանը՝ քրեական գործ հարուցել 2010 թվականին իր ճամպրուկի գողության առթիվ:

Ասանժի փաստաբան Պեր Սամուելսոնը հայտնել է, որ գրավոր ցուցմունքներով դիմումը իր պաշտպանյալը հանձնել է Ստոկհոլմի օդանավակայանի ոստիկանության բաժին, հաղորդում է «АН-online»-ը:

Ասանժը պնդում է, որ ճամպրուկը, որում եղել է նոութբուք՝ WikiLeaks-ի նյութերով, իր ուղեբեռից կորել է, երբ ինքը 2010-ի սեպտեմբերի 27-ին Ստոկհոլմից թռչում էր Բեռլին: Նա ենթադրում է, որ ուղեբեռը գողացել են: