Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը: Չիվնինգի կրթաթոշակների 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության համար դիմումներն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը:
Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում եւ այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին եւ ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Կրթաթոշակu ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միացյալ թագավորությունում մագիստրատուրա ստանալու համար, այլեւ հնարավորություն է տալիս անդամակցել գլոբալ ցանցին:
Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների: Այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են հետեւյալ ոլորտները.
• Իրավունք եւ իրավագիտություն
• Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն եւ կառավարում
• Քաղաքագիտություն եւ հասարակագիտություն
• Եկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա
• Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն
Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի եւ ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:
Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան եւ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. Նոյեմբերի 1-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետեւյալ կայքը:
Նշենք, որ Չիվնինգի ծրագիրը այս տարի նշում է հիմնադրման 30 ամյակը այն սկսել է գործել 1983-ից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր:




























