Կանադայում Զորյանի ինստիտուտում ցեղասպանության եւ մարդու իրավունքների վերաբերյալ 12-րդ ամենամյա համալսարանական ծրագրի անցկացումը ճիշտ ժամանակին է՝ հաշվի առնելով ներկայում Սիրիայում, Եգիպտոսում եւ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի մի շարք այլ երկրներում տեղի ունեցող վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն: Այս տարի 10 երկրներից Տորոնտո են ժամանել 22 ուսանողներ, որպեսզի ցեղասպանության 10 ականավոր մասնագետների մոտ ուսուցանեն:

Ուսանողներից շատերը՝ քրդեր, նիգերիացիներ, պակիստանցիներ, հայեր, հրեաներ, մահմեդականներ ու քրիստոնյաներ, եկել են վայրերից, որտեղ մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ցեղասպանությունը ազգային կամ անձնական փորձի մաս են կազմում: Որոշ ուսանողներ օգնում են տուժած համայնքներին, օրինակ, Գվատեմալայում եւ Սուդանում: Հնարավոր է ուսանողների առավել մեծ թիվ, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում, սակայն խորապես հետաքրքրված են հասկանալու ցեղասպանության կամ մարդու իրավունքների խախտման իրողությունը, ինչպես նաեւ աշխարհում մեծացնել իրազեկության մակարդակը՝ հետագա ցեղասպանությունները կանխելու համար: