Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորինվածք է համարում այն կարծիքը, որ ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ բանակցություններին ինքը ձանձրանում է:

Հարցազրույցի ընթացքում Associated Press-ի գլխավոր խմբագիր Ջոն Դանիշեւսկին խնդրել է ռուս առաջնորդին մեկնաբանել այն կարծիքը, որ ինքը ձանձրանում է Օբամայի հետ բանակցությունների ընթացքում: Այդ մասին է վկայում Պուտինի ժեստերի լեզուն:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երբեմն զարմանքով է կարդում ժեստերի լեզվի մասին: Պուտինը հերքել է տարածված նմանատիպ բոլոր լուրերն ու դրանք հորինվածք կոչել: Միեւնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Օբաման բավականին հետաքրքիր եւ թեթեւ զրուցակից է, նրա հետ աշխատելը հաճելի է եւ կառուցողական: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման լրագրողներին խոստովանել էր, որ Վլադիմիր Պուտինը «երբեմն նման է դասարանի վերջին նստարանին նստող ձանձրացող աշակերտի»:

Օբաման Պուտինին համեմատել է դասարանի վերջին նստարանին նստող ձանձրացող աշակերտի հետ