Ռուսաստանը հարգանքով կվերաբերի Ուկրաինայի՝ ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի կնքման որոշմանը, սակայն ստիպված կլինի պաշտպանել սեփական շահերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Առաջին ալիքին եւ Associated Press-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ հիմնական սպառնալիքը նրանում է, որ Կիեւի կողմից այդ համաձայնագրի կնքման արդյունքում ուկրաինական ապրանքները կարող են արտամղվել ինչպես ռուսական, այնպես էլ Մաքսային Միության շուկայում: «Սակայն մենք այդպես չենք պայմանավորվել, դա խնդիրներ կառաջացնի մեր տնտեսության համար»,-ասել է Պուտինը:
«Գիտեք, ինչ էլ որ լինի, ուր էլ որ Ուկրաինան գնա, միեւնույն է ինչ-որ տեղ կհանդիպենք: Ինչո՞ւ: Քանի որ մենք մի ժողովուրդ ենք»,-հավելել է նա:





























