Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում է, որ ԱՄՆ-ն ճիշտ է՝ պահանջելով հանձնել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Սակայն նա նշում է, որ խնդիրը ճիշտ լինելու մեջ չէ, այլ՝ հանցագործներին հանձնելու փոխադարձ համաձայնագրի բացակայության: Այս մասին Պուտինը հայտարարել է Առաջին ալիքին եւ Associated Press-ին տված հարցազրույցում:
Ռուս նախագահի խոսքով՝ Սնոուդենը Մոսկվային որեւէ գաղտնի կամ կոնֆիդենցիալ ինֆորմացիա չի առաջարկել: Պուտինը նշել է, որ Ռուսաստանն անգամ նման ցանկություն չունի:
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Սնոուդենը «դատապարտել է ինքն իրեն բավականին բարդ կյանքի»: «Դա նրա ընտրությունն է»,-եզրափակել է Վլադիմիր Պուտինը:





























