«Արեւելյան գործընկերության» երկրների շարքում Հայաստանը լրատվամիջոցների ազատության ինդեքսով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Այսպիսին են «Ինտերնյուզ Ուկրաինա» միջազգային հասարակական կազմակերպության հետազոտության արդյունքները:
Նախագծի հեղինակ Նատալյա Սադի խոսքով՝ վարկանիշում հետնապահն Ադրբեջանն է, իսկ առաջին տեղում՝ Վրաստանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մոլդովան, իսկ երրորդը՝ Հայաստանը, որին հաջորդում է Ուկրաինան, ապա Բելառուսը, հաղորդում է «Ֆոկուս»-ը:
Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, որը Հարավային Կովկասում այդ նախագծի համակարգողն է, հայտնել է, որ լրատվամիջոցների ազատության ինդեքսներ կկազմվեն եռամսյակը մեկ, երկու տարվա ընթացքում:





























