Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնին, ով 2006-ի հունվարից կոմայի մեջ է, վիրահատել են, փոխանցում է Իսրայելի պետական ռադիոն:

85-ամայ Շչարոնի առողջական վիճակում փոփոխություններ չկան, նշում են բժիշկները: Նա կոմայի մեջ է ընկել 2-րդ ինսուլտից հետո եւ այդ ժամանակից ի վեր՝ ուշքի չի եկել: Նրան են միացված արհեստական շնչառության սարքեր, նա նաեւ չի կարող ինքնուրույն սնունդ կուլ տալ: Վիրահատությունից հետո նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: