Ամերիկյան դպրոցներից մեկում նոր միջադեպ է տեղի ունեցել: Չարագործը սառը զենքով հարձակվել է մարդկանց վրա։ Զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Թեքսաս նահանգի Հյուսթոնի դպրոցներից մեկում: Ըստ ոստիկանության` վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ականատեսները հայտնում են, որ դպրոցից ձեռնաշղթաներով երկու հոգու են տարել: Միջադեպից հետո ուսումնական հաստատությունը փակվել է, հայտնում է dni.ru-ն:
«ՌԻԱ Ֆեդերալ պրեսսը» հայտնում է, որ սպանվել է 17-ամյա մի պատանի: Աշակերտների միջեւ վեճը ծագել էր վաղ առավոտյան` դասերը սկսվելուց առաջ: Կռիվը դանակահարության էր վերածվել:



























