Մեքսիկայում՝ Չիուաուա նահանգում, գնացքը բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ, եւս 31 մարդ վիրավորվել է:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսի վարորդը փորձել է արագ անցնել երկաթգիծը՝ չնայած արագ մոտեցող գնացքի ազդանշանին:

Բախման արդյունքում տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց մի մասը ծանր վիճակում է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: