Միլանում փոքր բիզնեսով զբաղվողների շրջանում ամենատարածված անունը Մուհամեդն է, պարզել է քաղաքի Առեւտրային պալատը:
Ուսումնասիրության հեղինակները միլանյան ընկերությունների սեփականատերերի 2012թ. ցուցակում 1595 Մոհամեդ են հայտնաբերել: Իտալական ամենատարածված Ջուզեպե անունով գործարարների թիվն ընդամենը 1383 է:
Երրորդ տեղում Մարկո անունն է՝ 1131: Առաջատարների հնգյակում են նաեւ Մարիան (1095) եւ Ահմեդը (615):
Lenta.ru-ն, Agence France-Presse-ը վկայակոչելով, հայտնում է, որ Իտալիայի բիզնես-մայրաքաղաք Միլանում ավելի քան 34 հազար արտասահմանյան ընկերություն (կամ արտասահմանցուն պատկանող) կա գրանցված: Նման ընկերությունները Միլանի ձեռնարկությունների ընդհանուր թվի 12%-ն են կազմում:
Արտասահմանյան ընկերությունները հիմնականում սպասարկման ոլորտում են, ներառյալ՝ ռեստորանային գործը, նաեւ՝ արդյունաբերությունը, առեւտուրը եւ շինարարությունը:





























