Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին շտապ մեկնել է Ռուսաստան՝ G20 գագաթաժողով, որն այսօր բացվում է Սանկտ Պետերբուրգում:

Նա իր ժամանակը կտրամադրի «Ժնեւ-2»-ի կազմակերպմանը, հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: «Գլխավոր քարտուղարը հենց նոր հայտարարել է, որ Լահդար Բրահիմին Ռուսաստանի ճանապարհին է, որպեսզի G20 գագաթաժողովի շրջանակներում զբաղվի Սիրիայի հարցերով միջազգային կոնֆերանսի կազմակերպելով»,-ասվում է մամուլի քարտուղարի հաղորդագրությունում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով AP-ն:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ G20 գագաթաժողովում Սիրիայի հարցերով առանձին հանդիպում չի նախատեսվում: Սակայն ինչպես փորձագետներն են կարծում, Սիրիան դառնալու է ոչ պաշտոնական քննարկումների գլխավոր թեման: