Սանկտ Պետերբուրգում Օբամայի հետ հանդիպման հրավիրված մոսկվացի իրավապաշտպանները որոշել են հրաժարվել միջացառմանը մասնակցելուց՝ հանդիպման հստակ օրը բազմիցս փոփոխելու պատճառով: Վերջնական հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 6-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այսպիսով, Օբամայի հետ կհանդիպեն միայն «Վիխոդ» ԼԳԲՏ-կազմակերպության սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, փոխանցում է «Ֆոնտանկան»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցում է պետերբուրգյան G20 գագաթաժողովին: Նա չեղյալ է հայտարարել Պուտինի հետ հանդիպումը, որը պետք է կայանար Մոսկվայում, սակայն ցանկություն է հայտնել շփվելու իրավապաշտպանների հետ:





























