Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտավորապես 34 տոկոս, իսկ ուղղակի ներդրումները՝ 45,5 տոկոս, այնինչ Եվրամիության 12 երկրների ընդհանուր ներդրումները 20 տոկոս են կազմում, իսկ ուղղակի ներդրումներով՝ 25 տոկոս: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 

«Իսկ ԱՄՆ-ը, որը կարծես թե հետաքրքրություններ ունի Հայաստանում, ներդրումները կազմում են 3 տոկոս: Հիմա հարց է ծագում, Եվրամիություն, եթե ուզում ես Հայաստանը դառնա քո գործընկերը, ինչո՞ւ չես եռապատկում քո ներդրումային դաշտը: Ինչո՞ւ թույլ չես տալիս, որ մեր ապրանքներն անցնեն քո մաքսային գոտի` սկսած խեցգետնի վաճառքից մինչեւ ձկների վաճառքը»,- հարցրեց Ահարոն Ադիբեկյանը: Նա նաեւ նշեց, որ ստացվում է, թե Եվրամիությունը ակնարկում է, թե դու արի ընկերակցի մենք քեզ կփորձենք օգնել:

«Իսկ Ռուսաստանը նման բան չի ասում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ Վլադիմիր Պուտինը նաեւ հաշվի է առնում Ռուսաստանում ապրող 1 միլիոն հայերի ձայները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am