G20-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով իրար հետեւից Սանկտ-Պետերբուրգ են ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ Օբամայի օրակարգում Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդուհանդերձ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ երկու առաջնորդները գագաթաժողովի կուլիսներում կզրուցեն:
Ֆրանսիայի նախագահը գագաթաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Օլանդը պաշտպանում է սիրիական խնդիրը ուժային եղանակով լուծելու Օբամայի դիրքորոշումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանդիպում կունենք Վլադիմիր Պուտինի հետ:





























