Պակիստանում կալանավորվել է հունիսի 11-ին լեռնագնացների վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչը, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները:
«Հասան» մականունով Կարիբուկան նախկինում ղեկավարել է Պակիստանում արգելված իսլամական «Թեհրիք ի թալիբան Պակիստան» խմբավորումը: Նրա հետ կալանավորվել է նաեւ համախոհ Մուհամեդ Նաբին: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք ոչ միայն լեռնագնացների սպանությանը կարող են հանցակից լինել, այլեւ տարբեր ահաբեկչությունների, այդ թվում՝ զինվորականների եւ ոստիկանների սպանությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ողբերգությունը տեղի էր ունեցել հունիսի լույս 23-ի գիշերը Ֆեյրի Միդոուզ հանգստավայրում: Իրավապահների հագուստով 10- 12 զինված անձինք հարձակվել էին վրանային ճամբարի վրա եւ սպանել 10 լեռնագնացների ու նրանց ուղեկցող պակիստանցուն: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր իսլամական ահաբեկչական «Ջունդուլլահ» խմբավորումը, այնուհետեւ «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժումը:



























