Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»:
Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ԲԵԼԱՊԼԱՆ»-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ին Երեւան կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն հանդիպել էր Գագիկ Ծառուկյանի հետ եւ մասնակցել Աբովյան քաղաքում սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը:





























