Կոլումբիայի Կաուկա շրջանում համընդհանուր գործադուլին զորակցող ցույցի են դուրս եկել տեղի գյուղացիները։ Ոստիկանության հետ բախումներ են եղել, կան զոհեր։
Երբ ոստիկանությունը փորձել է ցրել ութ հազար մարդուց բաղկացած ամբոխը, ցուցարարները դիմադրություն են ցույց տվել։ Ուժայինների վրա քարեր եւ շշեր են նետել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ արցունքաբեր գազ։
Չորս մարդ զոհվել են, եւս 36-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Բախումների վայր է մեկնել հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզի կատարվածի հանգամանքները։




























