Այն երեխաները, որոնք առավոտյան նախաշաճում են, ավելի լավ են սովորում դպրոցում. նման եզրակացության են եկել բրիտանացի գիտանակնները:
Այս հարցի շուրջ հետազոտություններ անցկացվել են 1950-2012թթ ընթացքում: Պարզվել է, որ այն երեխաները, որոնք առավոտյան չեն սնվում, ամենավատն են սովորում եւ հաճախ չեն կարողանում կենտրոնանալ: Բացի այդ, չնախաճաշելը շատ վատ է անդրադառնում ոչ միայն աշակերտի լավ սովորելու վրա, հաղորդում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով Frontiers In Human Neuroscience-ում հրապարակված հետազոտությունը:
Գիտնականները ենթադրում են, որ հետազոտությունը պետք է դրդի իշխանություններին նախաճաշով ապահովել բոլոր դպրոցականներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարվարդի առողջապահության դպրոցի բժիշկները ապացուցել էին, որ նախաճաշը բաց թողնելը մեծացնում է սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը:





























