Ուկրաինայում Մաքսային միությանն անդամակցելու կողմնակիցները կայք են ստեղծել, որտեղ այդ հարցի շուրջ քվեարկություն է իրականացվելու:
Նախագծի հեղինակները կարծում են, որ հանրապետության արտաքին քաղաքական ընտրությունը պետք է համաժողովրդական քննարկման դնել: Սակայն կայքում դրված չէ պաշտոնական հանրաքվե անցկացնելու հարցը: Կայքն այցելողներին առաջարկվում է կամ կողմ կամ դեմ քվեարկել Մաքսային միությանը: Կայքում ներկայացված են Մաքսային միությանը միանալու առավելությունները եւ ԵՄ-ին միանալու թերությունները: Մաքսային միությանն անդամակցելուն կողմ է Ուկրաինայի Կոմկուսը:
Հրապարակման պահին Մաքսային միությանը կողմ է քվեարկել 10244 մարդ, դեմ՝ 9621: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցից եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպելուց հետո. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:





























