Չինաստանում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգում: Վթարի զոհ է դարձել 16 մարդ, նրանցից 11-ը 12-16 տարեկան դպրոցականներ են:
Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, հետո դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ գետն ընկել: Դրանից հետո ավտոբուսի վրա բեռնատար է ընկել, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով AP-ն: Վթարի պահին ավտոբուսում եղել է 24 ուղեւոր, որոնց ուղիղ կեսը դպրոցականներ, 9 մարդ վիրավորվել է, 4 մարդու վիճակը ծանր է:
ՌԲԿ-ն ընդգծում է, որ տարեկան չինական ավտոճանապարհներին հազարավոր մարդիկ են զոհվում: Իշխանությունները ձգտում են բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, սակայն դեռեւս չի հաջողվում լիովին լուծել այդ խնդիրը:




























